Tuesday, August 25, 2015

ՀՀ էներգետիկան


1.      Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
Էներգետիկ համակարգըըստ իսՀՀ-ում ամենակարևորներից էԻնչպես եք պատկերացնում հայաստանն առանց էներգիայի պաշարիՈմանքկարող են(օրինակ իմ ծնողներն ու նրանց հասակակիցները), բայց եսորպես 21-րդ դարի ներկայացուցիչդա անհնար եմ համարումՈւ անգամսարսափելիՉէ որ էներգետիկ համակարգը թույլ է տալիս ապրել բարեկեցիկ և ունենալ լույս և ընդհանրապես էլեկտրաէներգիա:
2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
 ՀՀ-ում կա մեկ ատոմակայան,երկու ՋԷԿ և200-ից ավելի ՀԷԿ-եր որոնց միջոցով ենքստանում էներգիա:Էներգիայի ստանալու աղբյուրները նավթն ու բնական գազն են,որոնք բացակայում են ՀՀ-ում:ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսնարտադրվում է հիդրոէլեկտրակայաններում:Այն բավարարում է ներկապահանջարկի 40 տոկոսը:Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակամիջավայրը թունավոր նյութերով ,սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչցանկալի աղդեցություն ունենալ բնական միջավայրի վրա:

3. Ի՞նչ ազդեցություն ունի բնության վրա Էներգիայի ստացման պրոցեսը:
Գիտնականները ապացուցել ենոր ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ էեղելքան ներկայումսինչը նպաստել է փարթամ ծառային բուսականությանգոյության համարԲուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում ևժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել ենածխիԱծուխը էներգիայի հիմնական աղբյուր է ԼեհաստանումՉեխիայում և ՍլովակիայումԲուլղարիայում արդյունաբերությունըհիմնված է գլխավորապես ածխի վրա:Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար էէներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիայինԵրկիրհասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթըփոխանցում է ծովերիլճերի և գետերի ջրերինինչպես նաև բույսերինՄի փոքրմասը քամիներիալիքների առաջացման պատճառ է դառնում:
4. Էլեկտրաէներգիան ստանալու այլընտրանքային ինչ հնարավորություն ունի ՀՀ-ն այլընտրանքային էներգիա ստանալու:Ինչպես եքպատկերացնում ՀՀ էներգիայի ապագան:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելովհասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայիաղբյուրներըՀաշվի առնելով այն հանգամանքըոր արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս էինչպես նաև այնհանգամանքըոր էկոլոգիապես շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզիարեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի:Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուրՍակայն արևիբացակայությանը գիշերայիներբեմն էլ ցերեկային ժամերինկախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետօգտագործումըԲացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակելիսկ կուտակելու համար մեծածավալսարքավորումներ են պահանջվումՈրքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարըայնքան մեծածավալ կուտակիչներ ենանհրաժեշտ:Էներգիա ստանալու ավանդական եղանակներից բացի կան նաև այլընտրանքային էներգիայի այլընտրաքային աղբյուրներնեն`արևի էներգիան,քամու էներգիան,գեոթերմալ էներգիան,ջրի էներգիան,ալկոհոլային վառելիք կամ կենսազանգվածը,կենսագազիէներգիան,ջէկերը,հէկերը և աէկները:Քանի որ ՀՀ-ում բացակայում է ածուխ,բնական գազ և նավթ վառելիքաէներգետիկ երեք հիմնականպաշարները անվերջ չեն և նրանց ներմուծելը այլ երկրներից դժվար է և թանկ արժե:Էներգիա ստանալու այլընտրաքային եղանակներիցօգտվելու համար անհրաժեշտ է պայմաններ:

5.Ի՞նչպես կարելի է խնայել էներգիան (տանըդպրոցում և այլուր):

Հասկանալու համարթե ինչպես խնայենք էներգիան,  պետք է իմանանքթե որ ոլորտներն են ամենաշատը էներգիա ծախսումՕրինակ`ամենաշատ էներգիա տանող ոլորտներից մեկը  դա արդյունաբերությունն էհատկապես այումին ու պլասմաս արտադրող բնագավառները,այսինքնեթե մենք քիչ ենք օգտագործում այդ ապրանքները ինքըստինքյան խնայում ենք էներգիաբացի այդ կարող ենք խնայել նաև մերմիջավայրումմեկ ավելորդ լամպի անջատում և մենք կխնայենք էներգիա թեկուզ և չնչին չափով:

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
ՀՀ տարածքն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը, որի 2 %-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60 %-ը՝ մինչև 2000 մ, 38 %-ը 2000 մ-ից բարձր է և քիչ բարենպաստ տնտեսական գործունեության համար: ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքի երկարատև բարդ ձևավորումն ու ապարների բազմազանությունը պայմանավորել են տարբեր ծագման, բնույթի և կիրառական նշանակության օգտակար հանածոների առաջացումը:
Հանրապետության տարածքն առանձնապես հարուստ է գունավոր մետաղներով: Առավել կարևոր են պղնձամոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ–Թեյի, Մեղրաձոր, Արմանիս), բազմամետաղային (Ախթալա, Արմանիս, Գլաձոր, Կաքավասար և այլն), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը:
ՀՀ ընդերքը հարուստ է նաև ոչ մետաղային հանածոների բազմազան տեսակներով: Դրանցից առանձնապես կարևոր են հրաբխային ծագման բնական շինանյութերը. տարածված են տուֆը (Արթիկ, Երևանի շրջակայք, Բյուրական, Անիպեմզա), պեմզան (Պեմզաշեն, Անիպեմզա), բազալտը (Դեբեդի հովիտ, Արագած լեռնազանգված, Գեղամա լեռնավահան), գրանիտը (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի լեռնաշղթաներ), պեռլիտը (Արագած), կրաքարը (Արարատ, Ջաջուռ), մարմարը (Աղվերան–Արզական, Խոր վիրապ, Մարմարաշեն), հրակայուն (Թումանյան, Շորժա) և բենթոնիտային (Սարիգյուղ) կավերը:
Հանրապետությունում կան նաև կերակրի աղի, վանակատի, տրավերտինի, բարիտի, գիպսի, դիատոմիտի, ասբեստի, քվարցի, ագաթի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի պաշարներ:
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով («Ջերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնք իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի են նաև հանրապետության սահմաններից դուրս:
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Բայց մենք 100% չենք կարող ասել, որ այս հանքերը օգուտ են տալիս մեր պետությանը, քանի որ գտնվում են օտարերկրացի ներդրողների ձեռքում, բայց նաև չենք կարող ասել, որ մենք դրանից օգուտ չենք ստանում:
ՀՀում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, հետևաբար այնբերում է մեծ վնասների: Սա չի նշանակում որ բնությունը պետք չէ օգտագործել,սակայն պետք է օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնասհասցվի բնությանը: Վերամշակման արդյունքում մնացուկներ և թափոններ ենգոյանում, որոնք աղտոտում են շրջակամ միջավայրը: Մարդկությունն իրառաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխելայն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածականկտրվածքով զարգացել են              որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:
ՀՀ բնական ռեսուրսերից են՝ ածուխ, երկաթ,բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի,տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի արդյունահանում: ՀՀ-ն հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Կան հարյուրավորջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր, աղբյուրներ: 1400 քառ. կմ տարածք է կազմումՍևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը:
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն ու միայն վատ հետևանքներ: Կան որոշակի նորմեր, որոնք խաղտել չի կարելի, սակայն ՀՀ-ում չի հսկվում արդյոք այդ նորմերը պահպանվում են, թե ոչ: Իսկ շահագործողը միայն մտածում է իր շահի մասին և ոչ թե շրջակա միջավայրի մասին: Պարզ օրինակ` ռեսուսների օգտագործման հետևանքով պոչամբարների առկայություն է: ՀՀ-ում պոչամբարները ամբողջովին բաց են, ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Հետևաբար բնակիչներին և շրջակա միջավայրին վնաս է  սպառնում, այտեղ չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս: Արդյունքում շահագործողը շարունակում է միայն մտածել իր շահի մասին, ՀՀ-ն շարունակում է իր ռեսուսները վաճառել ուրիշներին, իսկ բնակիչները վնասում են իրենց առողջությունը և վտանգում իրենց կյանքը:

Tuesday, March 31, 2015

Էսսե (Ճաշից հետո)

Իմ կարծիքով շատ հետաքրքիր պատմվածք էր Ճաշից հետոն, որովհետև այդ պատմվածքը կարդալիս միշտ լարված էի՝ով էր այդ «նա»-ն: Այդ պատմվածքի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկար, որ մարդ կարդա ու ասի տեսեկ-տեսեկ այս պատմվածքում այս գրելաոճը տարբերվում է իր մյուս գրած որոշ ստեղծագործություններից: «Ճաշից հետո» պատմվածքը կարդալուց հետո պիտի մտածես թե այդ «նա»-ն կենդանի է, թե մարդ: Իմ կարծիքով այդ «նա»-ն կապիկ էր, որովհետև երեխան չի նստի այգում գետնին, նրա վզին վզկապ չէր լինի և նա չէր կարող տրամվայի մեջ մետաղադրամով հարվածել երկաթե ամանի: Այդ պատմվածքի ընթացքում ոչ մի հետաքրքիր պահ չկար, որ կարդաս ինչ որ մի զգացմունք առաջանա: Իմ կարդացած բոլոր պատմվածքների մեջ այս պատմվածքը ամենա անհետաքրքիրն էր:

Ընթերցողի աչքերով

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:

Աբու-Լալա Մահարի. հատված

ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈւՐԱՀ
Եվ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եվ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:
-Թռիր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը.-
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
-Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չըշնչե:
Տեսնում ես ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ. արի՜ք, լափեցե՛ք սիրտս վիրավոր,
Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր:
Մարդիկ ի՞նչ են որ… դիմակված դևեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են և նրանց լեզուն` թունավոր սուսեր:
Եվ ո՞վ են մարդիկ… աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան, և դահիճ, դահիճ:
Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի, չարախինդ, և վրիժառու, և ամբարտավան:
Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:
Նզովում եմ ձեզ, հեռավոր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ:
Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:
Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:
Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ – պատկերն Աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի:
Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու:
Ասում եմ ահա և՛ արևելքին, հյուսիս, հարավին, և՛ արևմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին:
Տարե՛ք, տարփողե՛ք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորեն:
Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին,
Եվ գալարվում են շեղջերն ավազի, շնչում ու ճչում նման օձերին-
Փախի՛ր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից,
Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից:
Համայնքից փախիր, փախի՛ր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից,
Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի՛ր մարդու ստվերից:
Գնա՛, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք,
Եվ ուղիներիդ փոշիով ծածկիր թե՛ չարն ու բարին, թե՛ իշխանություն:
Եվ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա, —
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա՛ ու գնա՛…-
Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, և իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավա՛ն:
Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան,
Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան:
Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան՝ Աբու Մահարին,:
Կարծես` օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին:
Եվ քարավանը զրընգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված:
Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով,
Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով:
Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եվ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:
Խոլ քարավանը նրա խոհերի` բազեների պես ծածկված մրրկով,
Սլանում էին` խռիվ ու ցրիվ` մի լույս-հանգրվան գտնելու հևքով:
Եվ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես, և վախճան չունի:
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս եկող ու անցնող քարավաններին:

Thursday, March 5, 2015

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ նախագիծ

Ես ,որպես մասնագիտություն ընտրել եմ տնտեսագիտությունը: Տնտեսագիտության մեջ իր ուրույն դերն է ունեցել Ադամ Սմիթը:
Ադամ Սմիթը տնտեսագետ և փիլիսոփա (հունիսի  16,1723, Շոտլանդիա -Հուլիսի 171790):14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն։ Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ։1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։ Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը , որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ AdamSmith.jpg:
                              Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրներՋեյմս Հեկման Նոբելյան (ապրիլի 19, 1944, Չիկագո, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ,  մրցանակի դափնեկիր` վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների:
Ռոբերտ Ինգլ  ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր` տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների:Ջեյմս Միրիլիս թվականներին՝Տնտեսագիտական միջազգային ատլանտյան միության նախագահը։ The Theory of Moral Hazard and Unobservable Behavior (1975) Ինքնակենսագրությունը Նոբելյան  մրցանակի:Գարի Մարկովից ամերիկացի ականավոր տնտեսագետ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանում, Նոբելյան մրցանակի դափնեկիր` ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների:Մերտոն Միլլեր Բոստոն, ԱՄՆ - հունիսի 3, 2000, Չիկագո, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան  մրցանակի դափնեկիր` ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների:Լյոլդ Շեփլի թվականին ամերիկացի տնտեսագետ Էլվին Էլիոթ Ռոթի հետ ստացել է Նոբելյան  մրցանակ տնտեսագիտության բնագավառում՝ տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման:Էլվին Ռոթը ստացավ Նոբելյան  մրցանակ Սյուզան Ադամս Համալսարանները և դպրոցները, որտեղ սովորել են Նոբելյան  մրցանակակիրները:



Sunday, March 1, 2015

Երկրաշարժեր

Երկրաշարժերը բնական աղետների մի մասն են կազմում:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում Խլուրդը և այլն։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր
    Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
    Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
    18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
    Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
    Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։
    Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։
    Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
    Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

    Երկրաշարժները բավականին մեծ վնաս են հասցնում մարդկությանը ՝ այն կարող է ճեղքեր առաջացնել գետնի վրա , քանդել շինություններ ,մարդկանց թողնել առանց տների :Ավիրել շուրջ բոլորը: Որոնք հետագայում բավականին բարդ է վերականգնելը:
    Երկրաշարժից պաշտպանվելը գրեթե անհնար է : Քան մի քանի փոքրիկ միջոցներ ,որոնք կօգնեն փոքր ինչ ապահով մնալ : Օրինակ երկրաշարժի դեպքում  եթե գտնվում ես տանը կարող ես մտնել սեղանի կամ տանի գլխավոր պատերի անկյուններում : Եթե ապրում ես արաջին երկրորդ կամ երրորդ հարկերում կարողես արագ փախչել բաց տարածություն:

Thursday, February 26, 2015

«Ալպիական մանուշակ» խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները

ատամնաձև
սպիտակ
բարձր
երկաթե
խոնարհված
խրված
երկաթյա
կապույտ
նեղ
սպիտակ
քարե
քարե
սրածայր
պողպատե
ալպիական
կարմիր,
ծիրանի գույն։
ալպիական
գունավոր
ծիրանագույն
կապույտ
քարե
կարկատած
ալպիական
այծի
մելամաղձոտ ու հուսահատ,
ամայի
տխուր
հեռավոր
նստած
մագաղաթյա
իշխանական
զրահապատ
երկաթյա ուսյալ
մագաղաթյա ՝
եղեգնյա
հնօրյա
դժվար
երբեմնի
տերերը
կիսամերկ
Ֆետրե
երկրորդ
հաստ
սրածայր
գեղեցիկ
մամռապատ
թաղված
տաշած
փորագիր
սրածայր
հզոր
կեռ
արնագույն
ահեղ
ոսկե
ինքնիրեն
ալպիական
ծիրանի գույն։
ընդարձակ
քարերին
փաթաթված
բուսած
գրեր
Ֆետրե
սև թավիշե
երկար
նարնջագույն
Հեռու էր, շատ հեռու
բարի
դատարկ
փայլուն սպիտակ
մռայլ
երկար
ջարդված
դատարկ
մակաղած
գիշերային
հոտավետ
ալպիական