Tuesday, March 31, 2015

Էսսե (Ճաշից հետո)

Իմ կարծիքով շատ հետաքրքիր պատմվածք էր Ճաշից հետոն, որովհետև այդ պատմվածքը կարդալիս միշտ լարված էի՝ով էր այդ «նա»-ն: Այդ պատմվածքի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկար, որ մարդ կարդա ու ասի տեսեկ-տեսեկ այս պատմվածքում այս գրելաոճը տարբերվում է իր մյուս գրած որոշ ստեղծագործություններից: «Ճաշից հետո» պատմվածքը կարդալուց հետո պիտի մտածես թե այդ «նա»-ն կենդանի է, թե մարդ: Իմ կարծիքով այդ «նա»-ն կապիկ էր, որովհետև երեխան չի նստի այգում գետնին, նրա վզին վզկապ չէր լինի և նա չէր կարող տրամվայի մեջ մետաղադրամով հարվածել երկաթե ամանի: Այդ պատմվածքի ընթացքում ոչ մի հետաքրքիր պահ չկար, որ կարդաս ինչ որ մի զգացմունք առաջանա: Իմ կարդացած բոլոր պատմվածքների մեջ այս պատմվածքը ամենա անհետաքրքիրն էր:

Ընթերցողի աչքերով

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:

Աբու-Լալա Մահարի. հատված

ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈւՐԱՀ
Եվ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եվ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:
-Թռիր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը.-
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
-Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չըշնչե:
Տեսնում ես ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ. արի՜ք, լափեցե՛ք սիրտս վիրավոր,
Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր:
Մարդիկ ի՞նչ են որ… դիմակված դևեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են և նրանց լեզուն` թունավոր սուսեր:
Եվ ո՞վ են մարդիկ… աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան, և դահիճ, դահիճ:
Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի, չարախինդ, և վրիժառու, և ամբարտավան:
Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:
Նզովում եմ ձեզ, հեռավոր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ:
Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:
Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:
Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ – պատկերն Աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի:
Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու:
Ասում եմ ահա և՛ արևելքին, հյուսիս, հարավին, և՛ արևմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին:
Տարե՛ք, տարփողե՛ք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորեն:
Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին,
Եվ գալարվում են շեղջերն ավազի, շնչում ու ճչում նման օձերին-
Փախի՛ր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից,
Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից:
Համայնքից փախիր, փախի՛ր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից,
Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի՛ր մարդու ստվերից:
Գնա՛, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք,
Եվ ուղիներիդ փոշիով ծածկիր թե՛ չարն ու բարին, թե՛ իշխանություն:
Եվ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա, —
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա՛ ու գնա՛…-
Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, և իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավա՛ն:
Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան,
Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան:
Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան՝ Աբու Մահարին,:
Կարծես` օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին:
Եվ քարավանը զրընգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված:
Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով,
Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով:
Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եվ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:
Խոլ քարավանը նրա խոհերի` բազեների պես ծածկված մրրկով,
Սլանում էին` խռիվ ու ցրիվ` մի լույս-հանգրվան գտնելու հևքով:
Եվ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես, և վախճան չունի:
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս եկող ու անցնող քարավաններին:

Thursday, March 5, 2015

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ նախագիծ

Ես ,որպես մասնագիտություն ընտրել եմ տնտեսագիտությունը: Տնտեսագիտության մեջ իր ուրույն դերն է ունեցել Ադամ Սմիթը:
Ադամ Սմիթը տնտեսագետ և փիլիսոփա (հունիսի  16,1723, Շոտլանդիա -Հուլիսի 171790):14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն։ Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ։1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։ Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը , որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ AdamSmith.jpg:
                              Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրներՋեյմս Հեկման Նոբելյան (ապրիլի 19, 1944, Չիկագո, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ,  մրցանակի դափնեկիր` վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների:
Ռոբերտ Ինգլ  ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր` տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների:Ջեյմս Միրիլիս թվականներին՝Տնտեսագիտական միջազգային ատլանտյան միության նախագահը։ The Theory of Moral Hazard and Unobservable Behavior (1975) Ինքնակենսագրությունը Նոբելյան  մրցանակի:Գարի Մարկովից ամերիկացի ականավոր տնտեսագետ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանում, Նոբելյան մրցանակի դափնեկիր` ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների:Մերտոն Միլլեր Բոստոն, ԱՄՆ - հունիսի 3, 2000, Չիկագո, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան  մրցանակի դափնեկիր` ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների:Լյոլդ Շեփլի թվականին ամերիկացի տնտեսագետ Էլվին Էլիոթ Ռոթի հետ ստացել է Նոբելյան  մրցանակ տնտեսագիտության բնագավառում՝ տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման:Էլվին Ռոթը ստացավ Նոբելյան  մրցանակ Սյուզան Ադամս Համալսարանները և դպրոցները, որտեղ սովորել են Նոբելյան  մրցանակակիրները:



Sunday, March 1, 2015

Երկրաշարժեր

Երկրաշարժերը բնական աղետների մի մասն են կազմում:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում Խլուրդը և այլն։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր
    Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
    Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
    18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
    Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
    Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։
    Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։
    Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
    Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

    Երկրաշարժները բավականին մեծ վնաս են հասցնում մարդկությանը ՝ այն կարող է ճեղքեր առաջացնել գետնի վրա , քանդել շինություններ ,մարդկանց թողնել առանց տների :Ավիրել շուրջ բոլորը: Որոնք հետագայում բավականին բարդ է վերականգնելը:
    Երկրաշարժից պաշտպանվելը գրեթե անհնար է : Քան մի քանի փոքրիկ միջոցներ ,որոնք կօգնեն փոքր ինչ ապահով մնալ : Օրինակ երկրաշարժի դեպքում  եթե գտնվում ես տանը կարող ես մտնել սեղանի կամ տանի գլխավոր պատերի անկյուններում : Եթե ապրում ես արաջին երկրորդ կամ երրորդ հարկերում կարողես արագ փախչել բաց տարածություն: