Monday, February 22, 2016

Երջանկության իմաստը

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:այստեղ մենք արդեն նկատում ենք թե ինչն է Սֆինքսի համար երջանկությունը,նա ասում է մի վրդովիր իմ երջանկավետ անդորը`այսինք նրա համար հենց անդորնել համարվում է երջանկություն:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:մինչ սֆինքսը կասեր մարդուն երջանկության իմաստը,զգուշացրեց որ մեկ է մարդը չի հասկանա դա,և իրոք ես չեմ հասկանում իչպես կարող է քարանալը լինել երջանկություն:երջանկությունը չենք զգում`ճիշտ է,ոչ էլ խորհում ենք,նաև չենք կամենում,բայց միթե կարելի է քարանալը համարել երջանկություն:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
10807
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…
Երջանկությունը ինձ համար այն է, երբ մարդ ոչ մի բանի կարիք չի ունենում: Ըստ Իսահակյանի՝ երջանկությունը այն է, երբ մարդ ոչինչ չի զգում, նա ուղղակի երջանիկ է և վերջ, նա նույնիսկ այդ պահին չի զգում, որ երջանիկ է։ Նա կարող է դա զգալ ինչ-որ ժամանակ հետո, նույնիսկ այն ժամանակ, երբ տխուր է: Մարդիկ եթե հասկանային երջանկության գաղտնիքը, կլինեին միշտ երջանիկ,ես երջանիկ եմ այն ժամանակ , երբ տեսնում եմ շրջապատում երջանիկ մարդիկ, ուղղակի չես կարող երջանիկ չլինել, երբ շրջապատված ես երջանիկ մարդկանցով։ Անկախ քեզնից սկսում ես ժպտալ , զգալ քեզ ապահով և անմահ: Մարդ կարող է իրեն երջանիկ համարել տարբեր կողմերից, օրինակ՝ ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ ունեմ շատ լավ ընկերներ։ Մեկ ուրիշը երջանիկ է, քանի որ հասել է իր նպատակին և դարձել է հանրաճանաչ, երրորդը ունի լավ ընտանիք, և դա բավական է որ նա իրեն երջանիկ զգա: Երջանկությունը, ըստ իս , երբևէ չի կարող անհետանալ , նա կարող է ժամանակավորապես լքել քեզ, այնուհետև վերադառնալ, և քեզանից է կախված, թե երբ նա կվերադառնա: Երբ ասում ես երջանիկ մարդ, անկախ քեզանից պատկերացնում ես մի մարդու, որը ժպտում է ։ Երևի զուր չես պատկերացնում այդպես, ժպիտը գալիս է այն ժամանակ , երբ մարդ իրեն զգում է երջանիկ, բայց կա նաև մի ժպիտ, որը կեղծ է , այսինքն ՝ մյուս մարդկանց իր հոգսերով չտանջելու համար նա ձևացնում է, թե երջանիկ է : Չնայած որ բոլորն էլ ապրած կլինեն պահեր, երբ ձևացրել են , թե ուրախ են: Ես կարող եմ անընդհատ փոխել երջանկության իմ պատկերացումը,մի գուցե երջանկությունը այն է, երբ ոչինչ չես զգա, կլինես քարացած, բացատրությունը կարող ենք տալ այսպես, եթե դու դժբախտ չես, ուրեմն երջանիկ ես, այդ դեպքում կարող ես մահանալ , քանի որ դու չես էլ իմանա քեզնից հետո ինչ կլինի, չես տեսնի այն արցունքները, որոնք քեզանից հետո կթափվեն ,կարող ես մահանալ՝ դա համարելով երջանիկ լինելու լուծում: Կարող ես նույնիսկ օգտագործել թմրադեղեր , լինել անհոգ և ապրել առանց ինչ- որ դժվարությունների և հենց թմրադեղերից էլ մահանալ, դա նույնպես լուծում է, բայց ամեն մեկս պետք է գտնի երջանիկ լինելու իր գաղտնիքը և բանալին, երբեք չվստահի ուրիշին:

No comments:

Post a Comment