Monday, February 22, 2016

Սիմվոլիզմ

Սիմվոլիզմն արվեստում (գրականությաներաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել էՖրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։
Վահան  Տերյան
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…
Այս  բանաստեղծության  մեջ  նշմարվում  է  խորը  տառապանք, որը  պատել  է հերոսին։  Նա  վիրավորված  է  աշխարհից, բոլորից,  սառեցրել  է  ամեն ինչ  և  տրվել  է  հանգստանալու  ցանկությանը:  Զգացվում է   շատ  խորը  տխրություն, նույնիսկ  ներսումդ  արթնանում  է նրա  հետ  խոսելու, նրան  հասկանալու ցանկություն,  սակայն,  կարդալով,  հերոսը  հետզհետե  վերածվում  է  հենց  քեզ,  և  սկսում  ես  տխրել,  զզվել  բոլորից,  ցանկանալ  հեռու  մնալ  ամեն  ինչից  և  խորը  շունչ  քաշել:
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
Կարելի  է  ասել հեղինակը   պատմում  է  աղջկա   աչքերի  մասին,  որտեղ  կուտակվել  են  տառապանքը, մեղքը: Կարդալիս  տեսանելի  են այդ  աչքերը,  կարծես  հայտնվեն դիմացդ  և,   բացի այն ամենից,  ինչը նկարագրված  է  ստեղծագործության  մեջ,  տեսնում  ես նաև  ինքդ  քեզ  և  նկատում ես,  թե  ինչպես  է  հայացքդ  փոխվում:  Սկսում ես  մոլորվել  նրա  աչքերի  մեջ  և  փնտրել  լաբիրինթոսից  դուրս գալու  ճանապարհը: Հուսով եմ՝  կարող  եմ  գտնել:
ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Կարծես  թե  կորցրել  է սիրած  աղջկան և  սկում  է  խոսել  ինքն  իր  հետ,  խանդել  ոչնչին,  ափսոսել  իր  զգացմունքների  համար,  մտածել՝  արդյոք  իմաստ  ունե՞ն  իր  տառապանքները, չէ՞  որ,  եթե  աղջիկը  նրա  նման  չի  տառապում,  ուրեմն  ամեն  ինչ  զուր  է  և  անիմաստ: Պատասխաններ  փնտրել  այն ամենց,  ինչից հնարավոր  չէ  լսել  ինչ-որ  բան:Բայց  հոգու   խորքում հասկանում  է  այդ  անիմաստության  վիշտը  և  հասկանում  է,  որ   տառապանքը  փշրվել  է,  քանզի  նա  արդեն ծաղրում է քո  խենթ  խոսքերը հիմա:
ՇԱՐԼ ԲՈԴԼԵՐ
Դուն Այս Գիշեր
Դուն այս գիշեր  ի՞ նչ ըսես պիտի, հոգի՛ մենավոր,
Սիրտ ,ի՞ նչ ըսես պիտի դուն ,սիրտս էր երբեմըն թոշնած-
Այն էակին շատ բարի ,շատ սիրելի, շատ աղվոր,
Որուն նայվածքեն երկնային քեզ ծաղկեցուց հեղակարծ:
-Պիտի հպարտ ըլլանք մենք երգելով գեղն իր համբույր-
Ոչինչ անուշ է այնքան ,որքան իր կամքը իշխող.
Հոգեճաճանչ իր մարմինն հրեշտակաց ունի բույրն
Ու կը պատե մեզ աչքն իր հանդերձանքով լուսաշող:
Ըլլա մութին գիշերվան, առանձնության ալ մեջտեղ,
Եվ կամ ըլլա փողոցին ու բազմության մեջ ահեղ,
Իր լույս ստվերն օդին մեջ կ’երթա զերթ ջահ մը բոցեղ:
Մերթ կը խոսի ու կըսե.« Գեղեցիկ եմ , ու հրաման
Կ’ընեմ ձեզի ,որ սիրեք գեղեցկությունը միայն.
Ես պահապան հրեշտակն եմ ու տիրամայրն ու մուսան»:
Այստեղ  նկատելի  է  կնոջը երկրպագելու միտքը,  և  նրա  հանդեպ  կիրքն ու փափագն  արտացոլված  է  ստեղծագործության  մեջ: Նաև  հասկանում  ենք, թե  ինչպես է  կինն  իր գեղեցկության  և  հմայքի  շնորհիվ  կարողանում  կառավարել:

No comments:

Post a Comment