Monday, February 22, 2016

Սիմվոլիզմ

Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել էՖրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։
Վահան  Տերյան
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…
Այս  բանաստեղծության  մեջ  նշմարվում  է  խորը  տառապանք, որը  պատել  է հերոսին։  Նա  վիրավորված  է  աշխարհից, բոլորից,  սառեցրել  է  ամեն ինչ  և  տրվել  է  հանգստանալու  ցանկությանը:  Զգացվում է   շատ  խորը  տխրություն, նույնիսկ  ներսումդ  արթնանում  է նրա  հետ  խոսելու, նրան  հասկանալու ցանկություն,  սակայն,  կարդալով,  հերոսը  հետզհետե  վերածվում  է  հենց  քեզ,  և  սկսում  ես  տխրել,  զզվել  բոլորից,  ցանկանալ  հեռու  մնալ  ամեն  ինչից  և  խորը  շունչ  քաշել:
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
Կարելի  է  ասել հեղինակը   պատմում  է  աղջկա   աչքերի  մասին,  որտեղ  կուտակվել  են  տառապանքը, մեղքը: Կարդալիս  տեսանելի  են այդ  աչքերը,  կարծես  հայտնվեն դիմացդ  և,   բացի այն ամենից,  ինչը նկարագրված  է  ստեղծագործության  մեջ,  տեսնում  ես նաև  ինքդ  քեզ  և  նկատում ես,  թե  ինչպես  է  հայացքդ  փոխվում:  Սկսում ես  մոլորվել  նրա  աչքերի  մեջ  և  փնտրել  լաբիրինթոսից  դուրս գալու  ճանապարհը: Հուսով եմ՝  կարող  եմ  գտնել:
ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Կարծես  թե  կորցրել  է սիրած  աղջկան և  սկում  է  խոսել  ինքն  իր  հետ,  խանդել  ոչնչին,  ափսոսել  իր  զգացմունքների  համար,  մտածել՝  արդյոք  իմաստ  ունե՞ն  իր  տառապանքները, չէ՞  որ,  եթե  աղջիկը  նրա  նման  չի  տառապում,  ուրեմն  ամեն  ինչ  զուր  է  և  անիմաստ: Պատասխաններ  փնտրել  այն ամենց,  ինչից հնարավոր  չէ  լսել  ինչ-որ  բան:Բայց  հոգու   խորքում հասկանում  է  այդ  անիմաստության  վիշտը  և  հասկանում  է,  որ   տառապանքը  փշրվել  է,  քանզի  նա  արդեն ծաղրում է քո  խենթ  խոսքերը հիմա:
ՇԱՐԼ ԲՈԴԼԵՐ
Դուն Այս Գիշեր
Դուն այս գիշեր  ի՞ նչ ըսես պիտի, հոգի՛ մենավոր,
Սիրտ ,ի՞ նչ ըսես պիտի դուն ,սիրտս էր երբեմըն թոշնած-
Այն էակին շատ բարի ,շատ սիրելի, շատ աղվոր,
Որուն նայվածքեն երկնային քեզ ծաղկեցուց հեղակարծ:
-Պիտի հպարտ ըլլանք մենք երգելով գեղն իր համբույր-
Ոչինչ անուշ է այնքան ,որքան իր կամքը իշխող.
Հոգեճաճանչ իր մարմինն հրեշտակաց ունի բույրն
Ու կը պատե մեզ աչքն իր հանդերձանքով լուսաշող:
Ըլլա մութին գիշերվան, առանձնության ալ մեջտեղ,
Եվ կամ ըլլա փողոցին ու բազմության մեջ ահեղ,
Իր լույս ստվերն օդին մեջ կ’երթա զերթ ջահ մը բոցեղ:
Մերթ կը խոսի ու կըսե.« Գեղեցիկ եմ , ու հրաման
Կ’ընեմ ձեզի ,որ սիրեք գեղեցկությունը միայն.
Ես պահապան հրեշտակն եմ ու տիրամայրն ու մուսան»:
Այստեղ  նկատելի  է  կնոջը երկրպագելու միտքը,  և  նրա  հանդեպ  կիրքն ու փափագն  արտացոլված  է  ստեղծագործության  մեջ: Նաև  հասկանում  ենք, թե  ինչպես է  կինն  իր գեղեցկության  և  հմայքի  շնորհիվ  կարողանում  կառավարել:

Երջանկության իմաստը

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:այստեղ մենք արդեն նկատում ենք թե ինչն է Սֆինքսի համար երջանկությունը,նա ասում է մի վրդովիր իմ երջանկավետ անդորը`այսինք նրա համար հենց անդորնել համարվում է երջանկություն:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:մինչ սֆինքսը կասեր մարդուն երջանկության իմաստը,զգուշացրեց որ մեկ է մարդը չի հասկանա դա,և իրոք ես չեմ հասկանում իչպես կարող է քարանալը լինել երջանկություն:երջանկությունը չենք զգում`ճիշտ է,ոչ էլ խորհում ենք,նաև չենք կամենում,բայց միթե կարելի է քարանալը համարել երջանկություն:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
10807
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…
Երջանկությունը ինձ համար այն է, երբ մարդ ոչ մի բանի կարիք չի ունենում: Ըստ Իսահակյանի՝ երջանկությունը այն է, երբ մարդ ոչինչ չի զգում, նա ուղղակի երջանիկ է և վերջ, նա նույնիսկ այդ պահին չի զգում, որ երջանիկ է։ Նա կարող է դա զգալ ինչ-որ ժամանակ հետո, նույնիսկ այն ժամանակ, երբ տխուր է: Մարդիկ եթե հասկանային երջանկության գաղտնիքը, կլինեին միշտ երջանիկ,ես երջանիկ եմ այն ժամանակ , երբ տեսնում եմ շրջապատում երջանիկ մարդիկ, ուղղակի չես կարող երջանիկ չլինել, երբ շրջապատված ես երջանիկ մարդկանցով։ Անկախ քեզնից սկսում ես ժպտալ , զգալ քեզ ապահով և անմահ: Մարդ կարող է իրեն երջանիկ համարել տարբեր կողմերից, օրինակ՝ ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ ունեմ շատ լավ ընկերներ։ Մեկ ուրիշը երջանիկ է, քանի որ հասել է իր նպատակին և դարձել է հանրաճանաչ, երրորդը ունի լավ ընտանիք, և դա բավական է որ նա իրեն երջանիկ զգա: Երջանկությունը, ըստ իս , երբևէ չի կարող անհետանալ , նա կարող է ժամանակավորապես լքել քեզ, այնուհետև վերադառնալ, և քեզանից է կախված, թե երբ նա կվերադառնա: Երբ ասում ես երջանիկ մարդ, անկախ քեզանից պատկերացնում ես մի մարդու, որը ժպտում է ։ Երևի զուր չես պատկերացնում այդպես, ժպիտը գալիս է այն ժամանակ , երբ մարդ իրեն զգում է երջանիկ, բայց կա նաև մի ժպիտ, որը կեղծ է , այսինքն ՝ մյուս մարդկանց իր հոգսերով չտանջելու համար նա ձևացնում է, թե երջանիկ է : Չնայած որ բոլորն էլ ապրած կլինեն պահեր, երբ ձևացրել են , թե ուրախ են: Ես կարող եմ անընդհատ փոխել երջանկության իմ պատկերացումը,մի գուցե երջանկությունը այն է, երբ ոչինչ չես զգա, կլինես քարացած, բացատրությունը կարող ենք տալ այսպես, եթե դու դժբախտ չես, ուրեմն երջանիկ ես, այդ դեպքում կարող ես մահանալ , քանի որ դու չես էլ իմանա քեզնից հետո ինչ կլինի, չես տեսնի այն արցունքները, որոնք քեզանից հետո կթափվեն ,կարող ես մահանալ՝ դա համարելով երջանիկ լինելու լուծում: Կարող ես նույնիսկ օգտագործել թմրադեղեր , լինել անհոգ և ապրել առանց ինչ- որ դժվարությունների և հենց թմրադեղերից էլ մահանալ, դա նույնպես լուծում է, բայց ամեն մեկս պետք է գտնի երջանիկ լինելու իր գաղտնիքը և բանալին, երբեք չվստահի ուրիշին:

Ալպիական մանուշակ, թե գեղեցիկի յուրօրինակ ընկալում

Բակունցի ներաշխարհը խորն է, պատկերային նկարագրությունները՝ հարուստ: Կարդալով յուրաքանչյուր տող՝ ներշնչվում ես բակունցյան շնչով,  որն առանձնահատուկ է: Բակունցի ներկայացրած կերպարները խոր հոգեբանական ներաշխարհ ունեն. նրանք բազմաշերտ են և կենդանանում են ընթերցողի աչքի առաջ՝  հիշեցնելով նրան կյանքի տարբեր հատվածներ:
Նկարագրելով տարբեր կերպարներ՝ Բակունցն արտահայտում է կերպարները, նրանց ցանկությունները՝  մտահորիզոնների, աշխարհայացքների, հիշողությունների և ապրումների տարբերությամբ:
Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ , տարիները նույն ծառի միանման տերևներն են: Ահա որքան անփոփոխ է միջավայրը, որքան մռայլ ու անշունչ, ասես ժամանակը կանգ է առել՝ մոռանալով Կաքավաբերդը:
Երեք ձիավոր, որոնց թե զգեստներից և թե նույնիսկ ձի նստելուց երևում է,  որ նրանցից երկուսը քաղաքի մարդիկ են և նոր են տեսնում Կաքավաբերդը   և  մի կերպ են պահում հավասարակշռությունը ձիու վրա : Այնինչ երրորդը, որ ծանոթ է միջավայրին, հանգիստ բռնել է սանձը և նույնիսկ քթի տակ ինչ-որ երգ է մռթմռթում:
Որքան տարբեր են երեք ձիավորների ցանկությունները:
Առաջին ձիավորը, ով հնէաբան է, չի կարողանում աչքը կտրել բերդի պարիսպներից, նրա գլխում բերդի պատմությունն էր, և նա նույնիսկ չէր նկատում վրանների մոտ նստած մարդկանց և երեխաներին,  փորձում էր գտնել հին ճանապարհը: Նրա աչքերը ասես տեսնում էին զրահավորներին: Ահա ինչպիսին էին գեղեցիկի նրա ընկալումը,  նրա ցանկությունները : Նրա հարստությունը ինչ- որ հնություն գտնելն էր , որը տեսանելի չէր մյուս երկու ձիավորների համար:
Երկրորդ ձիավորի ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը: Նրա համար գեղեցիկի ընկալումը այլ էր՝ նա տեսնում էր բնության գեղեցկությունները,  մամռապատ քարերը , ալպիական մանուշակը: Նա նկարիչ էր:
Եթե հնէաբանը ուղղակի ցնծում էր,  քանի որ գտել էր Բակուր իշխանի դամբարանը,  ապա նկարիչը նույնիսկ չէր հասկանում նրա ցնծությունը և հիանում էր օդում ճախրող անգղներով: Եթե հնագետը կոխկրտում էր ծաղիկը՝ նույնիսկ չնկատելով ալպիական մանուշակի գեղեցկությունը,  ապա նկարիչը հիանում էր նրա գեղեցկությամբ՝ փորձելով պատկերել այն:
Եվ ինչպիսին են գյուղացու գեղեցիկի ընկալումներն ու ցանկությունները։  Տանջված գյուղացին,  ով տեսնելով հնէաբանին՝ քարը տեղաշարժելիս, հիմնվելով պահակի բացատրության վրա՝ սկսում է մտածել,  որ Կաքավաբերդում գանձ կա թաքնված: Եվ նա նյարդայնանում է այն փաստից,  որ ինքը չի գտել այդ գանձը : Սակայն ինչպիսին են հասարակ գյուղացու երազանքները,  եթե նույնիսկ գտնի գանձը: Նա մտածում է,  թե քանի կով կգներ այդ գանձով: Իսկ ինչպիսին է նրա գեղեցիկի ընկալումը, դժվար է ասել. նա խրված է իր առօրյա հոգսերի մեջ և չի նկատում ո՛չ հնէաբանի գեղեցիկի ընկալումները և ոչ էլ պատրաստ է հասկանալու նկարչի ընկալումները: Միգուցե այդ պատճառով անգամ կնոջը ծեծի ենթարկելուց հետո ճիշտ է,  ցավում ես , որ կոտրվում ու ցողով է պատվում այդ մռայլ միջավայրի միակ գեղեցիկ շնչավոր էակը, բայց չես կարողանում նաև մեղադրել գյուղացուն՝ հասկանալով նրա ընկալումները:
Կին,  ով ապրում է մի լքված միջավայրում մի առօրյայում,  որն անընդհատ կրկնվում է արևածագով և մայրամուտով: Եվ բնականաբար այդ կնոջ գեղեցկությունը նույնիսկ նկատելի չէ նրա ամուսնու համար,  քանի որ նրա գեղեցիկի ընկալումներն այլ են:
Նա մի հասարակ,  կոպիտ , քչախոս , տանջված աշխատավոր մարդու կերպար է:   Գյուղացի , ով ապրում է իր առօրյա հոգսերով , ով արթնանում է առավոտյան գնում արտը հնձելու կամ այծ ու ոչխար արածեցնելու: Գյուղացի տղամարդ,  ով օժտված է կենդանական բնազդներով : Հենց դրա մասին է վկայում նրա անտեղի խանդը , որը պատճառ է դառնում կնոջը ծեծելուն :
Կնոջ կերպարը նման է մանուշակին , նա հանգիստ է,  զուսպ , լռակյաց, միևնույն ժամանակ գեղեցիկ և յուրօրինակ,  հեզ և սլացիկ նրա միջավայրը անփոփոխ է , նա ապրում է իր երեխայով և առօրյա հոգսերով,  հնազանդ է ամուսնուն:
«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում , աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:
Նկարիչը նույնացվում է բզեզի,  կինը՝ մանուշակի հետ: Համեմատությունը տեղին է՝ տեսնելով մխացող օջախի առաջ չոքած կնոջը՝ նկարիչը կլանվեց նրանով : Եվ երբ նկարիչը մոտիկից տեսավ կնոջ մանուշակագույն աչքերը,  վերհիշեց իր անցյալը, նույնիսկ կնոջ զգեստի խշշոցը, որը լսվում էր արագ շարժվելու և հյուրերի համար թեյ պատրաստելու ընթացքում , նկարչին խորասուզել էր իր հիշողություններ մեջ՝, կապված նկարչի սիրո հետ : Նա հիշեց այն ծովը,  որի ափին՝ ավազի վրա նստել էին կինն ու նկարիչը :
Եվ տեսնելով մոխրի մոտ նստած կնոջը՝ նկարիչը հիշում էր ծովը, իր սիրելի կնոջը, ով ավազի վրա հովանոցով նշաններ էր անում ու ավերում: Նկարիչը հիշում էր կնոջ սիրո խոստումը, որից հետո աշխարհը ասես փոխել էր իր հունը՝ դառնալով մի հսկա ծով , որին հյուսվել էր նկարչի սիրտը:
Սակայն հետո նկարիչը բաժանվել էր կնոջից , կին, ով նկարչի պատկերացումներում մնացել էր որպես մուսսա, որպես մի աներևույթ էակ , որը կրկին կենդանանում ու շնչավոր է դառնում այս կնոջ միջոցով, ում աչքերը, միգուցե շարժումները , շորերի զրնգոցը հիշեցնում են նկարչին իր անցյալը:
Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց ՝ ցրելով նկարչի հիշողությունները՝ վերադարձնելով նրան իրական աշխարհ, որը առանց նրա գեղեցիկի ընկալման ու պատկերացման շատ մռայլ է, միօրինակ ու ձանձրալի:
Մոխրի մեջ սունկ խորովող փոքրիկ գյուղացի տղան , ով ինչպես բնորոշ է գյուղական միջավայրին, շփոթվում է՝ տեսնելով անծանոթ մարդկանց , ուզում է գնալ մորը կանչելու , բայց ասես չի ուզում թողնել իր սնկերը և հանգստանում է՝ լսելով իրեն ծանոթ մոր զգեստի խշշոցը:
Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց,  հասարակ գյուղի երեխա , ով ունի իր պատկերացումները , ով ուզում է լինել ընկերների ուշադրության կենտրոնում , ով ուրախանում է դատարկ  սպիտակ թիթեղյա տուփը ձեռք բերելուց հետո , և վազում է ընկերներին ցույց տալու , որը նորություն էր բոլորի համար և հպարտանալու առիթ՝  ընկերների մոտ: Ահա ինչպիսին են արժեքները, որոնք պահպանվում են մինչ օրս՝ տարբելելով գյուղի երեխաներին : Երեխա, ով միամիտ է  և անհամբեր սպասում է հոր վերադարձին, որպեսզի նրան ցույց տա կոնսերվի երկու դատարկ տուփը և արծաթե դրամը, որը նրան տվել էր մի բարի քեռի: Ով նեղանում է հոր վերաբերմունքից, բայց շատ արագ ներում նրան և  միամտորեն պատմում , որ իրեն արծաթե դրամ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը:
Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը : Եռոտանու վրա դրված թեյամանը թեքվեց : Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա : Կինը աղաղակ չհանեց , այլ ցավից գալարվեց: Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու:
Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա: Ահա կին, ով իր հոգնատանջ միօրինակ օրվանից հետո՝ լինելով անմեղ, արժանացավ կենդանական բնազդներով օժտված իր ամուսնու վերբերմունքին և հեկեկաց՝ իր հետ թրջելով նաև իրեն այդքան բնորոշող ծաղիկը՝ Ալպիական Մանուշակը:
«Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ , և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է , ալպիական մանուշակ»:
Բզեզ-Նկարիչ, ով այդ մռայլ միջավայրում իր առօրյայի մեջ խորասուզված կնոջ մեջ մի այլ ներաշխարհ ու գեղեցկություն նկատեց , ով, տեսնելով կնոջը, սկսեց համեմատություններ գտնել իր անցյալում հանդիպած  միակ սիրու հետ և ասես կրկին վերագտավ իր ապրելու և ստեղծագործելու իմաստը :
Ինչպիսին են մեր  հիշողությունները,  չէ՞ որ երբեմն ուղղակի բույրը կարող է մեզ հիշեցնել մի պատմություն, որը շատ անձնական է և կապվում է միայն քեզ հետ: Միգուցե ուղղակի ճոճաթոռը կամ շյուղերը կարող են հիշեցնել տատիկիս,  սակայն ինչպես բացատրել բոլորին , որ յուրաքանչյուրի ընկալումները տարբեր են,  ինչպես գեղեցիկի,  այնպես էլ աշխարհը և միջավայրը տեսնելու:
Գեղեցիկի տարբեր ընկալումները շատ խորն են ներկայացված Բակունցի «Ալպիական մանուշակում»:  Ի՞նչ է գեղեցիկը՝  հարց է առաջանում  ստեղծագործությունը ընթերցելիս:
Ալպիական մանուշակը բուսնում է քարի մոտ և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ամպերը ասես մտահորիզոնումս նմանվում են կնոջ հոխորտացող ամուսնուն, ով մահակով հարվածում է կնոջը և կինը լուռ թեքում է գլուխը  և ինչպես մանուշակը հենվում քարին:

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (2)

Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգեվարք, փասիան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրձ,  կծկվել։
  • Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
    սրտմաշուկ=սիրտ, այգեպան=այգի, կիզանուտ=կեզ, ընձուղտ=ինձ, ըմպանակ=ումպ, վիպագիր=վեպ, նստացույց=նիստ, ըմբռնել=բուռ, կպչուն=կիպ, չվերթ=չու։
  • Առանձնացրու հոմանիշ զույգերը.մեղադրյալ, կթղա-գավաթ, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, վեհերոտ-երկչոտ,, եկեղեցի, տաբատ-անդրավարտիք։
  • Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
    դարձվածքներ՝ 
    բարևը մոռանալ-ապշել, Բաքոսի տաճար-գինետուն, առաջին ծիծեռնակ-նախակարապետ,  ջրի երես հանել- բացահայտել
    բացատրություններ՝ ազնիվ մարդ, թրջել։
  • Ընդգծիր գոյականները տրված հատվածում։ Քանի՞ գոյական կա։ 
    Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահաննէր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։-  10 գոյական
  • Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
    Խցանահաներ-խցանահաններ, կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագիրներ-վերջնագրեր, հետախույզներ, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիեր-սպիներ, վիպագրեր-վիպագիրներ, բաղաձայններ։
  • Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։Ինչու (հարցականէ այդպես՝(ցուցական) գլխի չեմ ընկնում
    Եվ գլխի ընկնող կա՞ մեկը (անորոշ)տեսնես։
    Երբ(հարաբերական) հոգնած օրը կորչում է մթնում,
    Հոգնած լեռները ձորերն են մտնում։
    Մինչև նրանք(անձնական)հասցնեին
    Հանգուցյալից պատմել մի (անորոշ) հուշ,
    Զարթնած հավքը կանչեց քարին.
    Ծնվող օրվա ճիչն էր անուշ։
    Փակ աչքին ի՞նչ(հարցական), թե ջրվեժի
    Ուլունք-ուլունք արցունքի մեջ
    Մի(անորոշ) ծիածան կպակասի։
    Շնորհակալ եմ իմ (անձնական)բախտից
    Եվ քեզանից(անձնական)՝ շնորհակալ,
    Որ կարող ես իմ (անձնական)տունը գալ
    Նորագյուղյան քո(անձնական) դրախտից։
  • Առանձնացրու անկախ դերբայները։
Տեղ է հասել ու, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են և ինչքան։ Խանութինմոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել< բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ իր մտադրությունից։
  • Առանձնացրու անորոշ դերբայները։
    Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։
  • Առանձնացրու ապակատար ձևաբայերը։Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու ՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։
  • Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանցն է առկա.
    Խոսքը բայածանցների մասին է։
  • Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։Նա լռեց(չեզոք), հառաչեց(չեզոք)՝ հայացքն ուղղելով(ներգործական)դեպի անորոշ տարածություն։
    Գործ շատ կար(չեզոք). ծրագրեր էի վաճառում(ներգործական), բեմում տարբեր գործերանում(ներգործական)։
    Շուտով տղան մեծանում է(չեզոք) և դառնում(չեզոք) հայտնի արհեստավոր։
    Լևոնը փաթաթվեց մոր պարանոցին և սկսեց (չեզոք) բարձր ձայնով հեծկլտալ(չեզոք)։ Եթե նախադասության մեջ է տված, հարկավոր է էդ նախադասության մեջ տեսնել՝ որն սեռի է։
    Զգացի, որ տղան շատ վրդովվեց(կրավորական) իմ այդ խոսքից, և փորձեցի(ներգործական)մեղմել(ներգործական) անհաճո իրավիճակը։
  • Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։«Եթե թշնամուն վերացնենք (ըղձական ապառնի), անպայման կլինի(ենթադրական ապառնի)խաղաղություն»,- մտածում էր(անցյալ անկատար) իշխանը։
    Մի թագավոր կամեցավ գեղեցիկ դարպաս շինել և զարդարել այն զարմանահրաշ նկարներով։
    Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա( ենթադրական անցյալ ժխտ.), որպեսզի չհանդիպեր(ըղձական անցյալ ժխտական) այդ խորհրդավոր անծանոթին։
    Մի մարդ խանութ ուներ(սահմանական, անկ. անցյալ) և գիտեր(սահմանական անկ.անցյալ)՝ դրանով կվաստակի(ենթադրական)իր օրվա ապրուստը։
  • Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
    Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
    Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
    Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։
  • Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
    ա)
    Իմ գերեզմանին դուք չմոտենաք
    Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…
    բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
    Իմ վերև թող արև չխնդա։
    գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա…
 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։
  • Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
    Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։
    բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
    Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։
    գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։
    դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
    Արհավիրքների զարկին անխնա։
  • Առանձնացրու անկանոն բայերը.թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, , լինել, տանջել, մարել։
  • Ընդգծիր մակբայները.գողեգող, ավանդաբար, այնպես, լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև,սարն ի վեր, հանկարծ, , ստեպ-ստեպ, անընդհատ։
  • Ընդգծիր կապերը.դիմաց, ըդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։
  • Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
    ա) 
    Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
    բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
    դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (1)

  1. Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
    միջoրեական, դողէրոցք, ամանորյա, թրըխկ, ակնդետ, ոսկևորել, գերեվարել, ժողովածուում, վայրկյան, փակցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փարչ, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։
  2. Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
թռչնաբուծարան(թիռ, իչ+ուն+բույծ), ցուցափեղկ(ցույց), նկարագրություն(գիր), թերագնահատել(թերի, գին), մանկապատանեկան(մանուկ, պատանի), տղամարդկային(մարդիկ), ջրածնային(ջուր, ծին), ուղենշային(ուղի, նիշ), ուսուցչություն(ուս+ույց+իչ), գրչատուփ (գիր+իչ)։
  1. Եղած բառերից կազմիր հոմանիշների զույգեր, ընդգծիր շարքում հոմանիշ չունեցող բառերը.
    այրական-առնական, կանացի, խափշիկ, քարանձավային, բարդ-խրթին, խարտյաշ, լեգենդ, խաբուսիկ-թվացյալ, ավանդազրույց, ասպնջական, վաղնջական, թանկություն, սղություն, ։
  2. Ընդգծիր համանուն չունեցող բառերը .
    կապեր, գնդեր, ստեր(ստել բայի ըղձականը և սուտ գոյականի հոգնակին համանուններ են), խոսեր, անձուկ, հանդերձ, կույս, կուռ, գառ, աղոտ։
  3. Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
    նզովք-օրհնություն, գոց, բնավ, անձուկ, ճապաղ, վտիտ, փակ, պարպել, դատարկել, ընդարձակ-սեղմ,միշտ, նվաղ, ստերջ-բեղմնավոր, մարմնեղ, դյուրին-խրթին, ծանրաշարժ-փութկոտ, փոքրոգի, համր-խոսուն։
    6 բառ
  4. Գրիր տրված բառերի բացատրությունը.
    միամորիկ-մինուճար,
Քանքար-տաղանդ, շնորհք, պատմ. ոսկե կամ արծաթե մետաղադրամ
քենակալ-բաջանաղ, քենու ամուսին,
խափշիկ-հաբեշ, սևամորթ,
մախաղ-տոպրակ, պարկ,
մաքառել-պայքարել,
անտունի-ժողովրդական երգի տեսակ,
դրվատել-գովաբանել։
0.5
  1. Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
    գլուխը լցնել-դրդել մի արարքի, թևերը փռել-պաշտպանել, աստծու կրակ-չարաճճի, արյունը ջուր դառնալ-խիստ վախենալ, առաջին ջութակ-գլխավոր դեմք
    խիստ վախենալ, չարաճճի, դրդել մի արարքի, գլխավոր դեմք, պաշտպանել։5
  2. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ))թրաշուշան=թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան դաշունահարված=դաշույն(արմատ)+ա(հոդակապ)+հար (արմատ)+ված (ածանց), պարագիծ=պար(նախածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ), շքերթ=շուք(արմատ)+երթ(արմատ), տնանկ=տուն(արմատ)+անկ(արմատ)։

  1. Նշիր տրված բառերի խոսքիմասային պատկանելությունը
    գարուն-գոյական, քառասնամյա-ածական, ընդվզում-գոյական, թվական-գոյական, համայն-դերանուն, վեցուկես-թվական, պարզ-ածական, հմայք-գոյական, այստեղ-դերանուն, իննսունիններորդ- թվական, աշխատանքային-ածական, իրենք-անձնական դերանուն, բարի-ածական, քանիերորդ-հարաբերական դերանուն, մի-անորոշ դերանուն
  2. Կազմիր տրված գոյականների հոգնակին.սրճեփ-սրճեփներ, գրաշար-գրաշարներ, ջրաչափ-ջրաչափներ, հացատուն-հացատներ, սպունգ-սպունգներ, որմնադիր-որմնադիրներ, դաշտամուկ-դաշտամկներ, շարասյուն-շարասյուներ, միլիոնատեր-միլիոնատերեր։
    5
  3. Որոշիր տրված բառերի հոլովումները.վանահայր-ո, սառցալեռ-ան, մականուն-ա ներքին, սեր-ո-այլաձև, անկյուն-ա, հանգիստ-այլաձև, աղջիկ-ա այլաձև, գիշեր-վա, օղի-ու, կալվածատեր-ոջ, Վահանենք-ց։
  4. Հոլովական սխալ ձևերն ուղղիր.
    կայսերի-կայսեր կամ կայսրի, դուստրի դստեր, Մանկան-Մանուկի, կաղինի- Կաղին-կաղինի, կաղՆԻ-կաղնու), հորեղբորոջ-հորեղբոր, պապու-պապի, վայրկյանվա-վայրկյանի։
  5. Ընդգծիր հոդ ունեցող բառերը, նշիր, թե որ հոդն է կիրառված
    1) Շնորհիր կրկին ողորմությունդ ստացական լքվածիս դիմորոշ անօգ…- 2) Հայրենիքիս ստացականջուրը-որոշիչ ամենաքաղցրն է։- ստացական
    3) Կարծես շատ է քիչ աշխարհիս ցուցական հողը որոշիչ,-
    Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում…
  6. Ընդգծիր որոշիչ հոդ ունեցող բառերը
    ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։
  7. Որտեղ գրության սխալ կա, ուղղիր
    քսաներեքերորդ, տասներկու, 60-րդ, 1-ին, X։
    5
  8. Ընդգծիր հոլովվող դերանունները
    դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ, ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչ մեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։
  9. Ուղղիր սխալները
    1)Բանախոսի դեմ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլք։
    2) Ոչ մեկը չփորձեց օգնել ինձ
    3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իր անձնական թիկնապահից։
    4)Չգիտեմ՝ որդ կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։
    5
  10. Դերանունների դիմաց գրիր դրանց տեսակը.
    ամեն, ողջ, յուրաքանչյուր, մյուս, սույն, ինչպիսի, միևնույն, որչափ, իրար, ոչ մի, ինչ-որ, ոմն, նույնպես։
    L
  11. Ո՞ր հատվածում հարաբերական դերանուն չկա.
    1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
    Գլխիվայր են ծառերն աճում։
    2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
    Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,
    Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։
    3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
    Որն է լավ, որը՝ վատ։ Էստեղ հարցական դերանուն է, բայց նշանը չի դրվում, որովհետև երեկրորդական նախադասության կազմի մեջ է։
    4) Երնեկ նրան, ով իր գործով
    Կապրի հավերժ, անդադար։
  12. Ընդգծիր հոգնակի չունեցող դերանունները.
    սա, ովևէ, որտեղ, դու, ինչ, ով, յուրաքանչյուրը, ոչ ոք, ոմն, երբ, նա։
  13. 0.5
3

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (1)

  1. Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
    միջoրեական, դողէրոցք, ամանորյա, թրըխկ, ակնդետ, ոսկևորել, գերեվարել, ժողովածուում, վայրկյան, փակցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փարչ, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։
  2. Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
թռչնաբուծարան(թիռ, իչ+ուն+բույծ), ցուցափեղկ(ցույց), նկարագրություն(գիր), թերագնահատել(թերի, գին), մանկապատանեկան(մանուկ, պատանի), տղամարդկային(մարդիկ), ջրածնային(ջուր, ծին), ուղենշային(ուղի, նիշ), ուսուցչություն(ուս+ույց+իչ), գրչատուփ (գիր+իչ)։
  1. Եղած բառերից կազմիր հոմանիշների զույգեր, ընդգծիր շարքում հոմանիշ չունեցող բառերը.
    այրական-առնական, կանացի, խափշիկ, քարանձավային, բարդ-խրթին, խարտյաշ, լեգենդ, խաբուսիկ-թվացյալ, ավանդազրույց, ասպնջական, վաղնջական, թանկություն, սղություն, ։
  2. Ընդգծիր համանուն չունեցող բառերը .
    կապեր, գնդեր, ստեր(ստել բայի ըղձականը և սուտ գոյականի հոգնակին համանուններ են), խոսեր, անձուկ, հանդերձ, կույս, կուռ, գառ, աղոտ։
  3. Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
    նզովք-օրհնություն, գոց, բնավ, անձուկ, ճապաղ, վտիտ, փակ, պարպել, դատարկել, ընդարձակ-սեղմ,միշտ, նվաղ, ստերջ-բեղմնավոր, մարմնեղ, դյուրին-խրթին, ծանրաշարժ-փութկոտ, փոքրոգի, համր-խոսուն։
    6 բառ
  4. Գրիր տրված բառերի բացատրությունը.
    միամորիկ-մինուճար,
Քանքար-տաղանդ, շնորհք, պատմ. ոսկե կամ արծաթե մետաղադրամ
քենակալ-բաջանաղ, քենու ամուսին,
խափշիկ-հաբեշ, սևամորթ,
մախաղ-տոպրակ, պարկ,
մաքառել-պայքարել,
անտունի-ժողովրդական երգի տեսակ,
դրվատել-գովաբանել։
0.5
  1. Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
    գլուխը լցնել-դրդել մի արարքի, թևերը փռել-պաշտպանել, աստծու կրակ-չարաճճի, արյունը ջուր դառնալ-խիստ վախենալ, առաջին ջութակ-գլխավոր դեմք
    խիստ վախենալ, չարաճճի, դրդել մի արարքի, գլխավոր դեմք, պաշտպանել։5
  2. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ))թրաշուշան=թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան դաշունահարված=դաշույն(արմատ)+ա(հոդակապ)+հար (արմատ)+ված (ածանց), պարագիծ=պար(նախածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ), շքերթ=շուք(արմատ)+երթ(արմատ), տնանկ=տուն(արմատ)+անկ(արմատ)։

  1. Նշիր տրված բառերի խոսքիմասային պատկանելությունը
    գարուն-գոյական, քառասնամյա-ածական, ընդվզում-գոյական, թվական-գոյական, համայն-դերանուն, վեցուկես-թվական, պարզ-ածական, հմայք-գոյական, այստեղ-դերանուն, իննսունիններորդ- թվական, աշխատանքային-ածական, իրենք-անձնական դերանուն, բարի-ածական, քանիերորդ-հարաբերական դերանուն, մի-անորոշ դերանուն
  2. Կազմիր տրված գոյականների հոգնակին.սրճեփ-սրճեփներ, գրաշար-գրաշարներ, ջրաչափ-ջրաչափներ, հացատուն-հացատներ, սպունգ-սպունգներ, որմնադիր-որմնադիրներ, դաշտամուկ-դաշտամկներ, շարասյուն-շարասյուներ, միլիոնատեր-միլիոնատերեր։
    5
  3. Որոշիր տրված բառերի հոլովումները.վանահայր-ո, սառցալեռ-ան, մականուն-ա ներքին, սեր-ո-այլաձև, անկյուն-ա, հանգիստ-այլաձև, աղջիկ-ա այլաձև, գիշեր-վա, օղի-ու, կալվածատեր-ոջ, Վահանենք-ց։
  4. Հոլովական սխալ ձևերն ուղղիր.
    կայսերի-կայսեր կամ կայսրի, դուստրի դստեր, Մանկան-Մանուկի, կաղինի- Կաղին-կաղինի, կաղՆԻ-կաղնու), հորեղբորոջ-հորեղբոր, պապու-պապի, վայրկյանվա-վայրկյանի։
  5. Ընդգծիր հոդ ունեցող բառերը, նշիր, թե որ հոդն է կիրառված
    1) Շնորհիր կրկին ողորմությունդ ստացական լքվածիս դիմորոշ անօգ…- 2) Հայրենիքիս ստացականջուրը-որոշիչ ամենաքաղցրն է։- ստացական
    3) Կարծես շատ է քիչ աշխարհիս ցուցական հողը որոշիչ,-
    Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում…
  6. Ընդգծիր որոշիչ հոդ ունեցող բառերը
    ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։
  7. Որտեղ գրության սխալ կա, ուղղիր
    քսաներեքերորդ, տասներկու, 60-րդ, 1-ին, X։
    5
  8. Ընդգծիր հոլովվող դերանունները
    դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ, ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչ մեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։
  9. Ուղղիր սխալները
    1)Բանախոսի դեմ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլք։
    2) Ոչ մեկը չփորձեց օգնել ինձ
    3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իր անձնական թիկնապահից։
    4)Չգիտեմ՝ որդ կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։
    5
  10. Դերանունների դիմաց գրիր դրանց տեսակը.
    ամեն, ողջ, յուրաքանչյուր, մյուս, սույն, ինչպիսի, միևնույն, որչափ, իրար, ոչ մի, ինչ-որ, ոմն, նույնպես։
    L
  11. Ո՞ր հատվածում հարաբերական դերանուն չկա.
    1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
    Գլխիվայր են ծառերն աճում։
    2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
    Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,
    Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։
    3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
    Որն է լավ, որը՝ վատ։ Էստեղ հարցական դերանուն է, բայց նշանը չի դրվում, որովհետև երեկրորդական նախադասության կազմի մեջ է։
    4) Երնեկ նրան, ով իր գործով
    Կապրի հավերժ, անդադար։
  12. Ընդգծիր հոգնակի չունեցող դերանունները.
    սա, ովևէ, որտեղ, դու, ինչ, ով, յուրաքանչյուրը, ոչ ոք, ոմն, երբ, նա։
  13. 0.5
3

Գնահատվող աշխատանք հայոց լեզվից (հնչյունաբանություն)

  1. Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր )
Ձայնավորներ
(է-ե) ամենաէական, հնէաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրե, առէջաթել, վայրէջք, գոմեշ, (օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր (ը) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ, ինքնըստինքյան, ճեպընթաց, լուսնկա, մերթընդմերթ

և
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերեվարել, ուղեվճար, հեվիև

յ
տույժ, ատամնաբույժ, հեռակայել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նայիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային
բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան
դ-տ-թ
անհաղորդ, անհողդողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որթակոտոր, գրտնակ, նշտարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեթրակ
գ-կ-ք
ճրագալույց, ոգելից, գոգավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ, տաքուկ, ծեծկռտուկ, խուսափուկ, բանուկ,
զ-ս
հրկեզ, վարս, բզկտել, մզկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույս, հարցախույզ
ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժոխք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակի,  տախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական
ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,
ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանջ, քուրջ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ
հ
հեթեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար
կրկնակ բաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական, հովասուն, Աքիլլես, հովվերգություն, հիսունինն, Ժաննա, Էլլա։
0
  1. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
Ոտք ոտքի, կրակ ու բոց, ծափողջույն, գալ լցվել, տնետուն, ներս առնել, կիսով չափ, կուժկոտրուկ, հասարակական-քաղաքական, սերնդեսերունդ, հուշ-երեկո, ծուռտիկ-մուռտիկ, դեփ-դեղին, ռուս-հայկական, գաղափարական-քաղաքական, բառգիրք, երկու  երրորդ, քչից -շատից, մեջք մեջքի, քաշել-մոտեցնել, Տեր-Ավագյան, Սայաթ- Նովա, Սանկտ Պետերբուրգ ոլոր-մոլոր, յոթից ութ, մրցույթ- փառատոն, յոթգլխանի, հույն-թուրքական, դեմ հանդիման, հյուսիս-արևելք, հինգհարկանի, կաս-կարմիր, հարավարևմտյան, քուլա-քուլա, ելնող-մտնող
1
  1. Որտեղ հարկավոր է՝ գրիր մեծատառով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)

Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի թագավորություն, Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Վանա լիճ, Համայնքների պալատ, Պարագվայի հանրապետություն, Ալպյան լեռներ, Պրժևալսկու ձի, Ռիցա լիճ, Պիրենեյան թերակղզի, Ոսկան Երևանցի, Ռուբինյան հարստություն, Սաննիկովի նեղուց, Ասեղի հրվանդան, Ուրարտուի թագավորություն, Վռամշապուհ արքա, Տիգրան Մեծ, Վարդանաց պողոտա, Արևմտյան Եվրոպա։
0

  1. Ընդգծիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ (1 մ. , 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)

Մեղրածոր, լիաբուռն, շուռ գալ, շորերդ, հարսանիք, սառը, գրեթե, առաջ նայել, երանգավառ, տասներորդ, դափնետերև, խելքի գալ, մառախուղ, աստղ, Ջեմմա, ֆիզիկայից, գամփռ, որերորդ, նույնպես, գանձարկղ,գուցե, մառախուղ։
0
  1. Վերականգնիր հնչյունափոխված մասերը (3 մ., ամեն 4 սխալի համար հանվում է 1 միավոր։ Կան բառեր, որոնցում մեկից ավելի հնչյունափոխություն կա)։
Կղզյակ(կղզի), պատանյակ(պատանի), որդյակ(որդի), ալյակ(ալի), վարչություն(վարիչ), դահճապետ(դահիճ), կրթություն(կիրթ), խճուղի(խիճ), մտավորական(միտ), փոթորկոտ(փոթորիկ), ուրվական(ուրու), կատվաձագ(կատու), ընդեղեն(ունդ), ընչացք(ունչ), ընչաքաղց(ինչ), չվացուցակ(չու), սառցաբեկոր(սառույց), շնիկ(շուն), գլխավոր(գլուխ), ձվածեղ(ձու), ըմպանակ(ումպ), քննախույզ(քնին), ուղղամիտ(ուղիղ), անթացուպ(անութ), նշաձող(նիշ), լրագիր(լուր), թթվածին(թթու), չվացուցակ(չու, բազմանշանակ(բազում+նիշ), ձնագնդի(ձյուն+գունդ), անընչասեր(ինչ), դստրիկ(դուստր), գիսաստղ(գես), վիպասան(վեպ), մատենադարան(մատյան), նվիրական(նվեր), իջևանատուն(էջ), գրչատուփ(գիր+իչ), երկրագունդ(երկիր), միջնաբերդ(մեջ+ին), բարեգթություն(բարի,գութ), առաքելություն(առաքյալ), պտտվել(պտույտ), սիգաճեմ(սեգ, ճեմել), բազկաթոռ(բազուկ), տետրեր(տետ(ը)ր), պտտաձող(պտույտ), կապուտակ(կապույտ), աղավնափետուր(աղավնի), մահճակալ(մահիճ), հավիտենական(հավիտյան), լուսավոր(լույս), վարագուրել(վարագույր), բուսակեր(բույս), առօրեական(առօրյա), թունավոր(թույն), կուսակցական(կույս), երկվություն(երկու), վայրկենական(վայրկյան), շրջադարձ(շուրջ)։