Wednesday, January 21, 2015

Ես կարողանում եմ…

Ես հայոց լեզվից կարողանում եմ՝
-Բլոգ ստեղծել և վարել այն
-Մուտքագրել և տեղադրել նյութեր
-Ավելացնել նկարներ, ֆիլմեր,տեքստի վրա
-Համացանցից գտնել ինձ անհրաժեշտ ինֆորմացիան
-Համակարգել նյութերը և մեդիափաթեթներ ստեղծել- 
-Վերլուծություններ կատարել

ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
  • Գործառական
  • Իրադրական
  • Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
  • Առօրյա խոսակցական
  • Վարչական
  • Գիտական
  • Հրապարակախոսական
  • Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:
Իրադրական ոճը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:
Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից:

Դժվարատես կծիկի վերջը դառն էր…

«Սպանված աղավնին» Նար-Դոսի գլուխգործոցներից է, որի միտքը հեղինակն ունեցել է մի քանի տարի, սակայն համարձակվել է գրի առնել միայն 1889  թվականին:
Այս գլուխգործոցը նախկինում գործած արարքների, վրեժի ծարավի հագեցումն է ներկայում: Այստեղ նկարագրվում է վրեժի ծարավը, մարդու հոգեկան ապրումների բոլոր հնարավոր հետեւանքները: Պատմվածքը սկսվում է անհասկանալի ամուսնությամբ, վերջանում անսպասելի շրջադարձով: Նոր տեղեկություններ անցյալից…ներկայի ապրումների արդարացում… հույզերի եւ խելահեղությունների անվերջ հոսք…
Պատմվածքը սկսվում է Գարեգին Սիսակյանի եւ Սառայի առաջին իսկ հանդիպումից կայացած նշանդրեքով: Միքայելը, իմանալով, որ այդ զույգի խաչեղբայրն է, մի օր հյուրընկալվում է Սառայի ընտանիք Գարեգինի հետ միասին: Այս հանդիպման ժամանակ Սառան իրեն պահում է ինչպես իսկական խելագառ, սակայն այս հոգեկան անհասկանալի ակտիվությունը չի փոխում Գարեգինի կարծիքը Սառայի մասին, եւ հարսանիքն ի վերջո կայանում է:
Պատմվածքի երկրորդ մասում հայտնվում է Միքայելի դասընկերը, ում հետ արդեն երկար ժամանակ էր, ինչ չէր խոսել, ով մի հետաքրքիր պատմություն ուներ Սառայի հետ, եւ որը բացահայտվում է այն ժամանակ, երբ Միքայելը կարդում է Ռուբեն Թուսյանի՝ իր նախկին դասընկերոջ, պատմվածքը: Այստեղից պարզ է դառնում, որ Ռուբեն Թուսյանը մի գեղեցիկ ամառ անտառում հանդիպում է Սառային, եւ սիրային կապի մեջ մտնում նրա հետ: Մի օր վերեւում սպիտակ աղավնի թռչելուց Ռուբենը հրացանով կրակում է եւ սպանում թռչնակին, Սառան տեսնելով աղավնուն, այդ պատմությունը վերագրում է իրեն եւ սկսում հեկեկալ: Երբ Թուսյանը հեռանում է իր հորեղբոր ամառանոցից, որտեղ գտնվող անտառում ծանոթացել էր Սառայի հետ, սկսում է նամակագրություն պահպանել աղջկա հետ, որը հետագայում մարում է:
Եւ ահա, մի քանի տարի անց Սառան տեսնում է Թուսյանին, եւ ցանկանում վրեժ լուծել նրանից: Նա այդ գործը հանձնարարում է իր ամուսնուն: Եվ միայն այդ ժամանակ են պարզ դառնում Սառայի հետաքրքիր եւ անհասկանալի հարցերը: Գործողությունների շարադրման ընթացքում պարզ է դառնում, որ Սառան երեխայի էր սպասում Թուսյանից, եւ որին նա իր ձեռքերով խեղդում է:
Ի վերջո Գարեգինը չի կարողանում սպանել Ռուբենին, իսկ Սառան գալով Միքայելի տուն, մթության մեջ կրակում է, եւ իրեն թվում է թե սպանել է իր սպանված որդու հորը:
Պատմվածքի հանգուցալուծումը հղի Սառայի մահն է ծննդաբերության ժամանակ:
Անսպասելի է այս պատմվածքի ամեն մի հատվածը, խոսքը, շարժումը, հուշը… Անհասկանալի է եւ մտածելու այս պատմությունը, ասես խճճված կծիկ լինի, որի վերջը հազիվ է նշմարելի…

Վրիժառություն («Անուշ»)

«Անուշ» պոեմում Սարոն և Մոսին ընկերներ էին: Մի անգամ Սարոն և Մոսին մենամարտում էին և հանկարծ եկավ Անուշը: (Անուշը Սարոի սիրած աղջիկն էր) Սարոն տեսնելով Անուշին միանգամից հաղթում է Մոսսին և ստորացնում հանրության առջև: Բոլորի աչքին Սարոն դարձավ հերոս, իսկ Մոսին ստորացվածի մեկը: Մոսին իր համբավը փրկելու համար պետք է վրեժ լուծել պետք է ստորացներ հանրության առջև կամ սպաներ: Մոսին երբ դուրս եկավ Հարսանիքի տանից շատ վիրավորված ինքը իրենից: Մեկ էլ հանկարք Անուշը լսում ո՞վ է սպանել… Մոսի՞ն…ու՜մ…ու՜ր: Եվ պարզվեց Մոսին սպանել է Սարոին որպիսի ետ բերի իր կորցրած համբավ, բայց նա նույնպես մահացավ… որպես մարդ նրա հոգին մահացավ՝
«Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին»
Ահա թե ինչից կարող է առաջանալ վրեժի ծարավը, եթե հանրությունը չլիներ մի գուցե Մոսին ներեր Սարոին, բայց եթե հանրությունը իմանում է սկսում երեսով տալ բոլորը խոսում են քո մասին և ամեն պատի տակ աչքերը չորս արած նայում վրատ: Մոսին այդքանից հետո վերականգնեց համբավ, բայց իր եղբոր կյանքի հաշվին:

Նար-Դոս «Ես և նա»

Իրականում ներկայիս հասարակության մեջ կատարվում է նույնը ինչ որ <<Ես և նա>> պատմվածքի մեջ: Այնտեղ մի խեղճ թափառող տղա սիրահարվում է մի աղջկա, որի հայրը հաշվի առնելով տղայի սոցիալապես ապահովվածությունը ագրելում է նրանց շփումը: Չի կարելի մեղադրել հորը այդ հարցում, որովհետև բոլորն ել չէին ցանկանա, որ իրենց դուստրը ամուսնանար Թափառողի հետ: Այս պատմվածքի վատը այն էր, որ աղջիկը հրաժարվեց շբվելը տղայի հետ և տալով նրան մի գրություն: Տղան դառնալով հանրաճանաչ միևնույն է նա հիշում էր այդ աղջկան և հիշում էր այդ գրության մասին ու խնամքով փայփայում էր այն: Իմ կարծիքով նա ճիշտ վարվեց այն ժամանակ, երբ համերգներից մեկում մոտեցավ նրան իր սիրելի աղջիկը: Նա հանեց խնամքով պահած թուղթը և ցույց տվեց նրան: Նրա կողմից շատ գեղեցիկ քայլ էր աղջկան պատասխանել իր իսկ թղթով:

《Ադամանդը》

Իմ կարծիքով Օրքսիո Կիրոգայի 《Ադամանդը》ստեղծագործությունը, հասկացա թե մարդուն ուր կարող է իր փառասիրությունը և ագահությունը: Իմ կարծիքով այս պատմության մեջ կա երկու մեղավոր: Առաջին մեղավորը, ում ընկնում է մեղքի առյուծի բաժինը, դա կինն է Մարիան:Ես համարում եմ, որ ավելի շատ մեղավոր է ամուսինը: Այս պատմության մեջ Մարիան ցուցաբերում է ագահություն. նա վերցնում է ամուսնու բոլոր աշխատանքները, որոնք ի դեպ պատկանում էին ամուսնու հաճախորդներին, և վերադարձնում էր միայն այն ժամանակ, երբ խեղճ ամուսինը խնդրում է նրան: Մյուս մեղավորը ամուսինն էր: Չնայած այս փաստին նրա մեղքը մեծ չէր: Նրա մեղքը կայանում էր նրանում, որ կնոջը դաստիարակել էր այնպես, որ հետո էլ չկարողացավ ուղղել իր սխալը: Եթե Քասիմը իր կնոջը մեկ անգամ պատժեր, իմ կարծիքով նա երկրորդ անգամ նույն սխալը չէր թույլ տա, իսկ եթե նույն սխալ տար ապա արդեն կարող էր ուժ գործադրել չէ որ դա մեկ կոպեկանոց ապրանք չէ: Դա շատ արժեքավոր քար է:

«Ալպիական մանուշակ» խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները

ատամնաձև
սպիտակ
բարձր
երկաթե
խոնարհված
խրված
երկաթյա
կապույտ
նեղ
սպիտակ
քարե
քարե
սրածայր
պողպատե
ալպիական
կարմիր,
ծիրանի գույն։
ալպիական
գունավոր
ծիրանագույն
կապույտ
քարե
կարկատած
ալպիական
այծի
մելամաղձոտ ու հուսահատ,
ամայի
տխուր
հեռավոր
նստած
Առաջին
մագաղաթյա
իշխանական
զրահապատ
երկաթյա ուսյալ
մագաղաթյա ՝
եղեգնյա
հնօրյա
դժվար
երբեմնի
տերերը
կիսամերկ
Ֆետրե
երկրորդ
հաստ
սրածայր
գեղեցիկ
մամռապատ
թաղված
տաշած
փորագիր
Երրորդ
Ֆետրե
սրածայր
հզոր
կեռ
արնագույն
ահեղ
ոսկե
ինքնիրեն
ալպիական
ծիրանի գույն։
ընդարձակ
քարերին
փաթաթված
բուսած
գրեր
Ֆետրե
սև թավիշե
երկար
նարնջագույն
Հեռու էր, շատ հեռու
բարի
դատարկ
փայլուն սպիտակ
մռայլ
երկար
ջարդված
դատարկ
մակաղած
գիշերային
ալպիական
հոտավետ
ալպիական